Սա նրա մասին է խոսում, որ եկեղեցին սարքել են բիզնեսի աղբյուր․ Ցավ եմ ապրում․ Մխոյան

ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական Վալոդյա Մխոյանը գրել է՝

Սա նրա մասին է խոսում, որ եկեղեցին սարքել են բիզնեսի աղբյուր։ Ցավ եմ ապրում՝ շատ մեծ ցավ։ Էսօր խոսում են արդարությունից, հավատքից, մարդասիրությունից, բայց իրականում ամեն ինչ դարձել է շահի ու փառքի մրցապայքար։

Ես նայում եմ այս ամենին ու մտածում՝ բա կտրիչ Ներսիսյանը ինչեր կունենա, ինչերով է շրջապատված, ինչ ճանապարհներով է հասել իր «սրբությանը»։ Մարդիկ, ովքեր պիտի օրինակ լինեին մյուսների համար, դարձել են այն նույն մարդիկ, որոնցից պիտի զգուշանար ժողովուրդը։

Ցավն այն է, որ սրբությունը դարձել է ձև, իսկ իրական խոնարհությունը՝ մոռացված։ Իսկ ես պարզապես ցավ եմ ապրում՝ մեծ, խոր ցավ՝ տեսնելով, թե ինչպես ամեն ինչ փոխվեց…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ