40 տարի անց անտուն մարդը վերադարձել է համալսարան

1970-ականներին Դավիթ Քարթերը ընդունվում է Տեխասի համալսարանի հումանիտար ֆակուլտետ, սակայն դժբախտ դեպքի հետևանքով նա ընդհատում է ուսումը։ Այժմ նա 67 տարեկան է:

Մի օր համալսարանի մոտ շրջելիս նրան է մոտենում ուսանողներից Ռայան Չենդլերը և հրավիրում մասնակցելու նախագծի, որի մեջ վերջինս կպատմի փողոցում ապրելու տանջալից կյանքի մասին:

Զրույցի ընթացքում պարզվում է, որ Դավիթ Քարթերը ուսանելու տարիներին գերազանց առաջադիմություն է ունեցել, և նրան մնացել էր ընդամենը 1 կիսամյակ, որ ավարտեր համալսարանը, եթե չլիներ դժբախտ պատահարը, որից հետո նա պայքարել է շիզոֆրենիայի դեմ:

Ռայանի գրված հոդվածը մեծ իրարանցում է առաջացրել, ինչին արձագանքել է համալսարանի ղեկավարությունը. ուսանողներից մեկը վճարել է Քարթերի վարձը և նա կսովորի համալսարանում, սակայն 1 կիսամյակի փոխարեն Քարթերը կսովորի 4-ը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ