![]()
Դեռևս օրեր առաջ համացանցում օգտատերերն ակտիվ տարածում էին Աբովյան փողոցում ծաղիկ աճառող Ռազմիկ պապիկի լուսանկարն ու կոչ անում օգնել պապիկին:
«Ծաղկավաճառ Ռազմիկ պապիկն այսուհետ մեր գործընկերն է». այս մասին հայտնում է 4u.am-ը:
Համացանցում տարածված հայտարարությունից (հղումը` մեկնաբանություններում) հասկացանք, որ Աբովյան փողոցում վարդեր վաճառող Ռազմիկ պապիկը ծաղիկներն իրացնելու խնդիր ունի, ինչի պատճառով մինչև ուշ գիշեր աշխատում է և երբեմն դատարկ գրպանով վերադառնում գյուղ` Մխչյան:
Մենք հանդիպել ենք նրան և առաջարկել համագործակցություն:
Դե ինչ, այսուհետ պատվիրեք Ռազմիկ պապիկի վարդերը 4u.am-ում
Ռազմիկ պապիկի վարդերը կլինեն իրենց տեսակով յուրահատուկ՝ առանց փաթեթավորման
![]()
![]()