Ձերբակալվել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ու ևս 5 քահանա

Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ ձերբակալվել են Արագածոտնի թեմի 5 հոգևորական և Մկրտիչ սրբազանը:

Ըստ նրա՝ վերջիններիս բնակարաններում խուզարկություններ են իրականացվել:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր տեղեկություններին, հայտնել էր, որ ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը:

Խուզարկվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ