![]()
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հոկտեմբերի 14-ին հետաձգվել է։ Դատական նիստը կշարունակվի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ Կարապետյանը կալանավորվել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ Նրա կալանքի ժամկետը լրանում է 2025 թվականի հոկտեմբերի 18-ին: Այն երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որի քննությունն ընթացել է հոկտեմբերի 14-ին, այնուհետ հետաձգվել:
![]()