![]()
Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ինտենսիվացումից, որի սկիզբը դրվել է Ռուսաստանի աջակցությամբ:
Այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Մոսկվայում Հայաստանի անկախության տոնին նվիրված ընդունելության ժամանակ ՌԴ փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարին Մոսկվայում։
Նա ընդգծել է, որ ՌԴ-ն հանդես է գալիս երկու կողմերի շուտափույթ հաշտեցման օգտին, պատրաստ է հետագայում ևս աջակցել հայ և թուրք գործընկերների ջանքերին այդ ուղղությամբ:
![]()