![]()
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի օտարերկրացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամի այն հայտարարությունը, որում նա ասում է, թե Հայաստանին գրոհելու են ամենօրյա ռեժիմով, մինչև Կարապետյանին չազատեն:
Ամստերդամը հայտարարությունն արել է՝ ձեռքը խփելով սեղանին:
«Ռոբերտ Ամստերդամը, որ ժամանակին իրապես իրավապաշտպան էր, իսկ այժմ Հայաստանի դեմ է պայքարելու, պարզվում է, վերջին տարիներին`
ներգրավվել էր թուրքական կառավարության` արտերկրում ընդդիմախոսներին հետապնդելու (դատելու) ջանքերին,
պայքարել է (ու պայքարում) է Ուկրաինայի ներկայիս կառավարության դեմ` պաշտպանելով Մոսկվայի Պատրիարխատի շահերը,
քննադատում է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները»,- գրել է Իոաննիսյանը և տեղադրել հեշթեգ. #փողին_մունաթ
![]()