Թե բա՝ Ամստերդամը դա նկատի չուներ, 4 ամիս էլ համոզում եք, որ Կարապետյանն այն նկատի չի ունեցել, ինչ հասկացել են

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի օտարերկրացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամի այն հայտարարությունը, որում նա ասում է, թե Հայաստանին գրոհելու են ամենօրյա ռեժիմով, մինչև Կարապետյանին չազատեն:

Ամստերդամը հայտարարությունն արել է՝ ձեռքը խփելով սեղանին:

«Թե բա՝ պարոն Ամստերդամն էմոցիոնալ է խոսել, դա նկատի չուներ: Կարողա՞ սկզբի համար խոսել սովորեք, հետո մտնեք մեծ քաղաքականություն: Թե չէ մի 4 ամիս էլ համոզում եք, որ Սամվել Կարապետյանն այն չի նկատի ունեցել, ինչ հասկացել են բոլորը»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ