Ի՞նչ կապ ունեք դուք ընդհանրապես մեր երկրի ու ժողովրդի հետ, ի՞նչ. Թորոսյանը՝ Ամստերդամին

Սոցապնախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր անդրադարձել է Սամվել Կարապետյանի օտարերկրացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամի այն հայտարարությունը, որում նա ասում է, թե Հայաստանին գրոհելու են ամենօրյա ռեժիմով, մինչև Կարապետյանին չազատեն:

«Մեկն ասում է՝ Հայաստանն է հրահրել հարձակումը, մյուսի օտարալեզու պատվիրակն ասում է՝ մենք կհարձակվենք Հայաստանի վրա։ Ու հետո էլ զարմանում են, թե ինչու են Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդը մերժել և մերժելու իրենց։

Ի՞նչ կապ ունեք դուք ընդհանրապես մեր երկրի ու ժողովրդի հետ։ Ի՞նչ…»,- գրել է Թորոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ