Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը հոկտեմբերի 13-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:

Այս մասին ասվում է Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Լիլիթ Ալեքսանյանի լիազորությունները կդադարեցվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում՝ ՀՀ ԱԺ նախագահի կողմից հրաժարականի ընդունումից հետո:

«Լիլիթ Ալեքսանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ էր նշանակվել 2019 թվականի նոյեմբերից և շուրջ 6 տարի իր նշանակալի ներդրումն է ունեցել Հանձնաժողովի կայացման և հակակոռուպցիոն համակարգի զարգացման գործում։ Լիլիթ Ալեքսանյանը որոշել է աշխատանքային գործունեությունը շարունակել այլ ոլորտում:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր երախտագիտությունն է հայտնում տիկին Ալեքսանյանին արդյունավետ աշխատանքի և նվիրումի համար ու մաղթում հաջողություններ հետագա մասնագիտական գործունեության մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ