![]()
«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նկատելով, որ ներկայիս աշխարհում բոլոր զարգացումները կոտրում են կարծրատիպերը:
«Հիշենք մեզ 2020թ.-ին, 21-ին, 22-ին, 23-ին: Ես իրապես հավատացած եմ, որ մեր հասարակության համար շատ կարևոր է պարբերաբար հետ ու առաջ նայել, որպեսզի դրական զարգացումները արժևորենք, տեսնենք ու սովորենք հարցերը հնարավորինի տեսանկյունից դիտարկել:
Քաղաքական բայղուշությունը մեզանում ներմուծված է դրսից՝ նպատակ ունենալով մեզ դրդել ծուլության, կոմֆորմիզմի, խեղճության: Այդպես ավելի հեշտ է մեզ կառավարելը, ընդ որում՝ կառավարել այնպես, որ մենք չզգանք, թե ինչպես ենք կառավարվում, այլ մտածենք, թե մենք ավելիին արժանի չենք ու չպետք է ձգտենք:
Ամեն օր պետք է հիշենք, թե առաջին Արցախյան պատերազմից հետո ինչպես եկանք հասանք 2020թ. պատերազմ ու թե ինչպես 2020թ.-ից հետո եկանք հասանք այս օրվան»,- գրել է նա:
Մարգարյանը նաև կիսվել է Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և համաշխարհային առաջնորդների ողջագուրման լուսանկարներով:
![]()