Ձևավորում ենք ավելի գեղեցիկ ու հարմարավետ Ոսկեհատ. գյուղը ժամանակակից զբոսայգի կունենա

Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի իրականացրած շրջայցի ընթացքում ոսկեհատցիների կողմից բարձրաձայնած կարիքներն ու առաջարկները հաշվի առնելով՝ համայնքապետարանը նախաձեռնել է Ոսկեհատ գյուղի կենտրոնական հատվածում նոր, ժամանակակից զբոսայգու կառուցում։

Այս մասին տեղեկացրել է Վաղարշապատի համայնքապետարանը:

«Ապագա զբոսայգին կդառնա մեր գյուղի սիրելի հանգստի և ժամանցի վայրերից մեկը, որը կունենա՝

մինի ֆուտբոլի դաշտ
խաղահրապարակ երեխաների համար
հանգստի գոտի՝ նստարաններով և կանաչապատ տարածքով
մարզահրապարակ՝ առողջ կենսակերպի սիրահարների համար:

Ներկայացված լուսանկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով և արտացոլում է տարածքի նախագծային պատկերացումը։

Այս նախաձեռնությամբ մենք միասին ձևավորում ենք ավելի գեղեցիկ ու հարմարավետ Ոսկեհատ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ