Ֆինանսը չլինի՝ Սամվել Կարապետյանի փուչիկը կպայթի. հարթակում 90 տոկոսը դրա համար է կանգնում. Հրայր Մանուկյան. տեսանյութ

Ուտրեխտի համալսարանի հետազոտող, քաղաքագետ Հրայր Մանուկյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի Եգիպտոս այցին և այնտեղ անցկացվելիք Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին, նկատում է՝ նման այցելությունները կարևոր են այն իմաստով, որ որքան շատ շփումներ լինեն ՀՀ ղեկավարի ու Արևմուտքի ղեկավարների և ընդհանրապես այլ երկրների ղեկավարների միջև, այնքան ավելի լավ կհասկանան միմյանց մոտեցումները, և այնքան ավելի արդյունավետ քայլեր կիրականացնի Հայաստանը։

«Քանի որ այդ ֆորմատին մասնակցում է նաև Դոնալդ Թրամփը, էլ ավելի կարևոր է՝ հաշվի առնելով ՀՀ-ի խորացող հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և Միացյալ Նահանգների դերը մեր տարածաշրջանում, որը հստակ երևաց օգոստոսի 8-ի հայտարարություններից հետո»,- ասում է Մանուկյանը։

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես՝ «Մեր ձևով» շարժման օրերս անցկացրած հանրահավաքին և դրանում արված հայտարարություններին, թե շուտով կհայտարարեն վարչապետի իրենց թեկնածուի անունը՝ Հրայր Մանուկյանը նկատում է. «Կարևոր չէ, թե ով կլինի նրանց վարչապետի թեկնածուն, կարևորն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն էլ վերջին իր ասուլիսում ցույց տվեց, որ իրենք համապետական ընտրությունների ժամանակ էլ են գնալու Գյումրու սցենարով, և ամենակարևոր հարցը, որ հանրությանը և իշխանությանը իրենք պետք է տան, այն է, թե որքանով է թույլատրելի, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, հատկապես երբ այդ խոշոր բիզնեսը Հայաստանից դուրս է, մասնակցեն ընտրություններին»:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ