Քոչարյանի ժամանակ Երևանի կենտրոնում էին մարդկանց գնդակահարում, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը. տեսանյութ

 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոսելով օրերս տեղի ունեցած «Մեր ձևով» շարժման հաշվետու հավաքի մասին, նկատում է՝ երբ Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը որպես ընդդիմություն ավելի պրոդուկտիվ է եղել, պետք է իրենք էլ դրանից հետևություն անեն և նախ որպես ընդդիմություն լինեն ավելի պրոդուկտիվ, հետո նոր ձգտեն իշխանության։

«Նախևառաջ պետք է նաև կողմնորոշվեն՝ ի վերջո իրենք քաղաքական ճանապարհներո՞վ են ձգտելու գալ իշխանության, թե՞ «իրենց ձևով», եթե այնուամենայնիվ դարձի են եկել և որոշել են քաղաքական ճանապարհով գնալ, ողջունելի է»,- ասում է Հակոբյանը։

Վերջինս նաև նկատում է՝ առանձնապես չի հետևել նրանց հավաքին, բայց նկատել է, որ նրանց շարքերում կանգնած են եղել Ռոբերտ Քոչարյանի նախկին թիմի ներկայացուցիչները․ «Օրինակ՝ Արամ Վարդևանյանը, որը զբաղվում էր քաղաքականությամբ, հետո ինչ-որ իքս պահի մանդատը վայր դրեց, գնաց, որպեսզի զբաղվի իրավաբանական գործունեությամբ, հիմա կանգնած է Նարեկ Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շարքերում: Ուզում եմ հասկանալ որպես իրավաբա՞ն է ծառայում, թե՞ վերադառնում է քաղաքականություն, ինչո՞վ լավ չէր Ռոբերտ Քոչարյանի թիմում, ինչո՞վ է այստեղ ավելի լավ, ինչո՞վ Ռոբերտ Քոչարյանը վստահելի չէր։ Արամ Վարդևանյանը միակը չէ, որ նախկին նախագահների թիմից էր, բայց այսօր Նարեկ Կարապետյանի թիկունքում են կանգնած»։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ