![]()
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ։ Հոկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-15-ը ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
![]()