ՀՀ պետբյուջեի միջոցներով Բերդկունքում ասֆալտապատվում է մանկապարտեզ տանող կենտրոնական փողոցի մի հատվածը

Ավարտական փուլում է Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի՝ դեպի մանկապարտեզ տանող կենտրոնական փողոցի մի հատվածի նորոգումը։
Այժմ ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ։

Ինչպես հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը, 750 գծամետր երկարությամբ և 5100 քմ մակերեսով փողոցում կառուցվել են մայթեր և արտաքին ջրահեռացման համակարգ։

Ծրագրի ընդհանուր արժեքը 77.5 միլիոն դրամ է։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ