Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի նախարար, դոկտոր Սամեհ Էլ-Հեֆնին:

Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, այսօր կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։

565117010_1222158816614210_7853620760250864584_n.jpg (169 KB)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ