![]()
Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Շարմ Էլ Շեյխ:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետն ու տեսանյութ հրապարակել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետըԱմերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն՝ Շարմ Էլ Շեյխ քաղաքում մասնակցելու Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։
![]()