Երևանում օդի որակը գտնվում է չափավոր միջակայքում. Տիգրան Ավինյան

Հոկտեմբերի 11ի՝ ժամը 17։00-ի դրությամբ, Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն՝ օդի որակի ինդեքսի միջանացված ցուցանիշը մանրահատիկ փոշու համար կազմել է 56.6։

Այս մասին հայտնել է քաղաքաետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ օդի որակը գտնվում է չափավոր միջակայքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել: Հոկտեմբերի 11-ի լուսադեմին աղբավայրում գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները։ Առկա է մեծ ծավալի ծխածածկույթ:

Հոկտեմբերի 10-ին Տիգրան Ավինյանը հանդես էր եկել տեսաուղերձով և ասել, որ դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր: Խոսել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ:

Երևանի կենտրոնում, ժամը 11։00-ի դրությամբ, պայմանավորված, աշխարհագրական դիրքով, նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Ըստ տվիչներից ստացված տվյալների արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ