ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հոկտեմբերի 11-ը սահմանվել է որպես Աղջիկ երեխաների միջազգային օր

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հոկտեմբերի 11-ը սահմանվել է որպես Աղջիկ երեխաների միջազգային օր: Օր, որը աղջիկ երեխաների մասին լինելուց զատ՝ խտրականության բացառման, սոցիալական արդարության և հավասար հնարավորությունների մասին է:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մի խումբ փոքրիկ առաջնորդների ենք հյուրընկալել, ովքեր մեզ պատմեցին իրենց երազանքների, նպատակների ու մտահոգությունների մասին: Երեխաները վստահ են՝ նպատակներ սահմանելը ու դրանց հետևից գնալը պարտադիր է, դրանց մասին խոսելը՝ կարևոր»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ