![]()
Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը գրում է.
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փաստացի անարգեց Վանո Սիրադեղյանին, ակնարկեց, որ նա «հանցագործ էր» եւ արդարադատությունից խուսափել է՝ «ուղղակի փախչելով Հայաստանից»:
Քոչարյանը նույնիսկ հայտարարեց, որ չի ուզում նրա մասին ասել այն, ինչ գիտի: Ֆեյսբուքում «տիկնանց փափկասուն Հայոց աշխարհի զորաջոկատ» կա, որ առիթ-անառիթ «Վանո ջա՜ա՜ա՜ա՜ն» է ասում, բայց Քոչարյանի դեմ, կարծես, չի համարձակվում լեզու թրջել:
Չլինի՞ երկրորդ նախագահը նրանց էլ կարող է «անհիշելին հիշեցնել», դրանից էլ սսկված են: Իսկ Վանոյի «ախպեր տղերքն» ինչու՞ են լռում: Հետաքրքիր է:
![]()