«Եթե վարչապետը հրահանգ է տվել, ուրեմն այդպես է պետք». Միքայել Պողոսյանը՝ սևազգեստների մասին

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հայտնեց` կառավարությունն օպերատիվ տեղեկություններ ունի, որ այդ քաղաքական ուժը որոշել է անգամ հատուկ խմբեր ստեղծել։

«Այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է այսպես ասած սևազգեստ մարդկանց խմբեր ստեղծել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել և այլն»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը հայտարարեց, որ նման պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա և պետք է կոշտ հակահարված տա նման երևույթներին։

«Այդ սևազգեստ խմբերի հարցը պետք է լուծել, տեղորոշել, ծաղկավոր բաբոչկեն կապել` հնարավորինս վառ ծաղիկներով և ճանապարհել քաղաքակիրթ, օրինական կյանքի»,– ասաց նա։

Փաշինյանը նաև նշեց, որ իրավապահները պետք է կոշտ լինեն նաև օրվա որոշակի ժամերի Ազատության հրապարակում ավտոմեքենաներով «ճռռիկներ» անող կամ մայթերով երթևեկողների նկատմամբ։ Նրա համոզմամբ` դա արվում է ցույց տալու համար, որ երկրում անիշխանություն է և չկա իրավակարգ։

«Ես ուզում եմ արձանագրել, որ նման դեպքերին իրավապահ համակարգը պետք է վերաբերվի ոչ թե որպես երթևեկության կանոնների խախտում։ Սրանք խախտում չեն, այլ բացահայտ արհամարհանք հանրության, օրենքի, պետության նկատմամբ»,– ասաց նա։

տեսանյութ`

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ