Ծառուկյանը ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը և պատռել

ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի ներկայացել հարցաքննության:

«Հունիսի 11-ին Գագիկ Ծառուկյանն առձեռն ստացել է հարցաքննություն կանչվելու մասին ծանուցումը:

Քննչական կոմիտեն Աբովյանի ոստիկանության բաժնի ծառայողից գրավոր ստացել է տեղեկանք այն մասին, որ Ծառուկյանն առձեռն ստացել է ծանուցումը, պատռել և, լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսևորել իրավապահ մարմինների նկատմամբ»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ