![]()
ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․
«ՄԻԵԴ սեպտեմբերի 18-ի վճռով Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների գլխավոր պատասխանատու Ռոբերտ Քոչարյանը փոխանակ Երևան Կենտրոն բանտի խցում գտնվելու և օրենքի առաջ պատասխան տալու, իր սեփական «Էլիտ պլազա» հյուրանոցում հանդես է գալիս բացահայտ հակահայաստանյան հայտարարություններով՝ քարոզելով պատերազմ, սերմանելով թշնամանք և փորձելով խաթարել Հայաստանի պետականության հիմքերը։
Սա ոչ միայն իրավաքաղաքական խորը աբսուրդ է, այլև բացահայտ մարտահրավեր երկրի սահմանադրական կարգին, Հայաստանի ինքնիշխանությանը տարածաշրջանային կայունությանն ու խաղաղության հաստատման օրակարգին»։
![]()