![]()
Համասը համաձայնել է Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագրին։
Պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչներն արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու ծրագրին:
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել բոլոր ողջ մնացած իսրայելցի պատանդներին և հանձնել մահացածների մարմինները, ինչպես նաև Գազայի հատվածի կառավարումը հանձնել պաղեստինյան կոմիտեին:
Խմբավորման հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը կայացվել է հարցի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո։
![]()