Գյումրու թիվ 15 դպրոցում տեղադրված ռումբի մասին ահազանգ է ստացվել. անձնակազմն ու աշակերտները տարհանվել են

Հոկտեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի համար 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրված։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, իրավապահները տարհանել են դպրոցի անձնակազմին ու երեխաներին։ Սակրավորները դպրոցում որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Սկզբնաղբյուրի տ եղեկություններով՝ Շիրակի մարզի քրեական ոստիկանները պարզում են ահազանգող քաղաքացու ինքնությունը։ Դեպքի փաստով տարածքային ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ