![]()
Պետական դավաճանության համար մեղադրվող ԱԳՆ աշխատակցի գործով նախաքննությունն ավարտվել է:
Ինչպես հայտնել է Քննչական կոմիտեն, պետական դավաճանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ավարտից հետո գործն ուղարկվել է դատարան:
Հիշեցնենք, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԳՆ աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն)։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
![]()