Քննարկվել են ՀՀ-Չեռնոգորիա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր. վարչապետը հանդիպել է Միլատովիչի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Ժակով Միլատովիչի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կողմերը հեռանկարային են համարել առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության խորացումը և պայմանավորվել են այդ ուղղություններով իրականացնել հետևողական քայլեր։

Չեռնոգորիայի նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ վստահություն հայտնելով, որ այն կբացի զարգացման լայն հնարավորություններ տարածաշրջանի համար։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու երկխոսությունը բարձր մակարդակի փոխայցելությունների շրջանակում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ