![]()
«Այն, որ մենք տարօրինակ ազգ ենք, վաղուց հայտնի է: Չեմ տեսել մի ազգ, որ այսքան բուռն քննարկի՝ խաղաղություն է ուզում, թե չէ»,- ԱԺ իր ելությում ասաց պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Նազարյանի խոքով՝ ովքեր անուն են դնում խաղաղությանը, ինչ-որ կերպ ուզում են մարդկանց ներշնչել, որ սա խաղաղություն չէ. «Իսկ դուք եղե՞լ եք բանակում երեխա ունեցող ծնող, քեռի, հորեղբայր, որոնք ամեն անգամ կես մարդ չէ, 0,1 մարդ էին դառնում, երբ որ իրենց երեխան 15 օրով պետք է մարտական հերթապահության լիներ: Ի՞նչն է նվաստացնում խաղաղությունը, որ սահմանում գտնվող գյուղի բնակիչն արդեն տուն է սարքում, մտածում է ֆերմերային տնտեսություն հիմնելու մասին»:
![]()