![]()
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ կատակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Կատակը կապված է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լեզվի սայթաքման հետ, որը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին, սխալմամբ ասել է «Ալբանիան և Ադրբեջանը»։
Էդի Ռաման, հիշելով Թրամփի խոսքերը, կատակով դիմել է Մակրոնին. «Դուք չեք շնորհավորել Իլհամ Ալիևին և ինձ, Թրամփը վերջ դրեց մեր միջև հակամարտությանը»։
![]()