Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը պետականությունը ականապատել են կոնֆլիկտով․ Հայկ Կոնջորյան

Ընդդիրմությունը շահագրգռված չէ խաղաղությամբ, ընդդիմությունը կոնֆլիկտը դրել է Հայաստանի Հանրապետության հիմքում։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստին ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և իրենց կառավարման թիմերը պետականությունը ականապատել են կոնֆլիկտով, ականներ են դրել մեր պետության հիմքում, որ եթե ՀՀ-ն մի քիչ աջ անի, մի քիչ ձախ անի, մի քիչ ուզենա լինել ինքնուրույն, ինքնիշխան միանգամից այդ կոնֆլիկտը պայթլեու էր և ամբողջությամբ ցրիվ էր տալու և ջախաջելու էր պետականությունը»,-ասաց նա և ավելացրեց, որ Հայկ Կոնջորյանը նշեց, որ ի սկզբանե ճարտարապետությունը այնպիսինն է եղել, որ հնարավորություն չտրվի ՀՀ-ն լինի կենսունակ»,-ասաց նա։

Խմբակցության ղեկավարը նկատեց, որ ընդդիմությունը ուղիղ բանավեճից փախնումա։ «Ցանկացած մեկը, ով թուրա ճոճում խաղաղության դեմ, քաղաքականապես վախճանվոմա»,-ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ