Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են վաշինգտոնյան պայմանավորվածություններին ու TRIPP նախագծին առնչվող հարցեր

Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

181.jpg (589 KB)

ՀՀ կառավարության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը և ընդգծել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։

184.jpg (664 KB)

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների և TRIPP նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր։

182.jpg (666 KB)

Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր երկրի շարունակական աջակցությունը Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի համար այս կարևոր փուլում ցուցաբերած համակողմանի աջակցության համար։

183.jpg (714 KB)

Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ շփումները երկկողմ և բազմակողմ հարթակներում։

185.jpg (530 KB)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ