![]()
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անկախ այս իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքից, ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքապետ Տիգրան Ավինյանին միանգամից երկու լավ որոշումների համար:
Նախ քանդում են Գնունու շինանյութի շուկան, որի դեմ պայքարել եմ ավելի քան 25 տարի: 25 տարի այդտեղ, բառիս բուն իմաստով՝ խոզանոց էր, և աշխարհի բազմաթիվ երկրների ֆուտբոլային երկրպագուները հենց այդ խոզանոցի մեջով էին գնում Հանրապետական մարզադաշտ:
Եվ երկրորդ, ոչ պակաս կարևոր որոշում՝ դպրոցներում սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը երեխաների համար: Ի դեպ որոշ դպրոցներում (հիմնականում մասնավոր) այս սահմանափակումը շատ վաղուց է գործում:
![]()