![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում գրառումէ կատարել՝ կրկին անդրադառնալով հայկական ավիացիոն շուկա WizzAir-ի մուտքին:
«WizzAir-ը բազավորվում է Հայաստանում։ Սա կարեւոր լուր է Հայաստանի համար եւ Կառավարության վարած սոցիալական քաղաքականության կարեւոր ձեռքբերում։
Սխալների, ձախողումների միջով մենք հասնում ենք մեր նպատակին․ մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիներն աշխարհով ճամփորդելու հնարավորություն ունենան, եւ WizzAir-ի նման ավիաընկերությունները բացում են այդ հնարավորությունները սոցիալական ամենալայն շերտերի համար։
Ճամփորդելը, աշխարհը տեսնելն առաջին հերթին ինքներս մեզ ճանաչելու, մեր բոլոր առավելություններն ու թերությունները տեսնելու միջոց է։ Ճամփորդելը, այդ ընթացքում ձեռք բերած իմացությունը ռեսուրս է, որը պետք է ներդրվի Հայաստանի զարգացման մեջ։
Բարի ճանապարհ եւ տպավորություններով հարստացած բարի վերադարձ, սիրելի՛ հայրենակիցներ։
Հ․Գ․ Այս համատեքստում, իհարկե, շատ կարեւոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը, որի շուրջ բանակցությունները գտնվում են ինտենսիվ փուլում»,- գրել է վարչապետը:
Հիշեցնենք՝ «Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. սեպտեմբերի 30-ից մեկնարկել է Լառնակա-Գյումրի-Լառնակա երթուղով չվերթերը Լառնակայի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան. այսպիսով, առաջին անգամ Գյումրիից կանոնավոր չվերթ է իրականացվում դեպի ԵՄ անդամ երկիր։
![]()