![]()
Վաղ առավոտյան Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունը հատուկ տեխնիկայով սկսել է ապամոնտաժել հայտնի Գնունու շինանյութերի շուկայի մոտ տեղակայված տաղավարները։
Աշխատակիցները փորձել են դիմադրել, սակայն տեղում ծառայություն են իրականացնում ՆԳ նախարարության ոստիկանության մեծաթիվ աշխատակիցներ, կարմիր բերետավորներ:
Քաղաքապետարանի ներկայացուցիչը տեղում լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ գործողությունների նպատակն է մաքրել ու ազատել Երևանի կենտրոնը:
Ըստ նրա՝ սեփականատերերը փոխհատուցում ստանալ չեն կարող, քանի որ շուկայի մոտ առկա տաղավարների գործունեության համար իրավական հիմքեր չկան․ դրանք տեղադրվել ու շահագործվում են առանց համապատասխան թույլտվությունների: Նաև նշվեց, որ տնտեսավարողների հետ նախապես տարվել են քննարկումներ, եղել են զգուշացումներ:
![]()