![]()
2025 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» ոսկե հուշադրամը:
Դիմերեսին Արագած լեռն է, Ավետիք Իսահակյանի «Արագածին» բանաստեղծությունից քառատողը:
Դարձերեսին՝ Ավետիք Իսահակյանի դիմապատկերը և ստորագրությունը:
Էսքիզների հեղինակներ՝ Կարապետ Աբրահամյան (դիմերես), Լուսինե Լալայան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
![]()