![]()
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Արաբկիրի ոստիկանության բաժնում դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի ներքաղաքական խառնաշփոթում շատ կարևոր է չկտրվել իրականությունից և չշեղվել` մանիպուլյատիվ խոսքերի ու գործողությունների ազդեցության հետքերով։ Շատերն ասում են, որ Փաշինյանը չի կողմնորոշվում ներ- և արտաքաղաքական իրավիճակում, կտրել է կապը իրականության հետ և զբաղված է չաղանալով։ Որոշներն այս վարքագիծն անվանում են փսիխոտիկ, ուրիշները` քաղաքական ինքնասպանություն։
Բայց եթե դիտարկենք փաստերը և ականջալուր լինենք օդում կախված լուրերին, ապա կստանանք լրիվ այլ իրականություն։ Իրականում Փաշինյանի այսպիսի պահվածքը, մասնավորապես, տարօրինակ հրամանները, անմարդ հավաքները և սակավամարդ երթերն ուղղված չեն ներքին լսարանին։ Դրանք օգնության SOS ազդանշան են իրեն իշխանության բերած արտաքին ուժերին։
Չեմ բացառում նաև` ներդրումներ կամ ֆինանսական օգնություն գրավելու մանյովրեր, որոնք արտահայտվում են դիմագծերի կրկնվող փոփոխությամբ և մարմնի տարբեր մասերի ցնցումային շարժումներով։ Ըստ օդում թևածող լուրերի` այդ «օժանդակ» ուժերը, տեսնելով Փաշինյանի վարկանիշի կտրուկ անկումը, հզոր PR-դեսանտ են իջեցնելու Հայաստան։ Այդ PR-թիմը, արդեն ունենալով որոշակի հետազոտությունների արդյունքներ և ծրագիր, նպատակ ունի հայկական հանրության մոտ առաջացնել վարկանիշի բարձրացման հերթական ալիքը և արդեն ճանապարհ է ընկել դեպի Հայաստան։
![]()
Հույս ունեմ, որ նախկին ալիքից տուժած ու ուշքի եկած մեր հայրենակիցներն այս անգամ զգոն, աչալուրջ ու ավելի խոհեմ կլինեն` հերթական անգամ չխաբվելու և համազգային արհավիրքին արժանվույնս պատասխան տալու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում:
Posted by Marina Khachatryan on Wednesday, June 12, 2019
![]()