![]()
Հրապարակախոս, արցախցի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում Հայաստանի վարչապետի ելույթից, որի ընթացքում նա ադրբեջանցի գործընկերոջն առաջարկել է բացատրել, թե «Զանգեզուրի միջանցք» ասելով ի՞նչ է հասկանում, անցել է գրեթե մեկ օր:
Բաքվի ոչ մի հասանելի լրատվամիջոց, ադրբեջանցի քաղաքական դեմք, փորձագետ կամ վերլուծաբան Փաշինյանին չի առարկել, չի «հիմնավորել, որ իրականում Ադրբեջանը հենց «Զանգեզուրի միջանցք» է ստացել»:
Նրանց փոխարեն երեկ երեկոյան ժամերից սկսած դա անում են հայաստանյան որոշակի քաղաքական գործիչներ եւ փորձագետներ: Եթե դա կոչվում է «քաղաքական ընդդիմություն», ապա ո՞րն է հայրենիքն առնվազն անվանարկելը:
Հ.Գ. Բացառված չէ, որ Բաքուն մոտակա ժամերին հաճույքով վերցնի մատուցած էստաֆետը:
![]()