ՀՀ-ում ընդդիմություն չկա, կան դիավաճառներ ու վշտի վաճառականներ. Չախոյանը՝ Մերձավանի դեպքի մեղադրանքների մասին

ՀՀվարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մերձավանի դեպքերով ավելի վաղ ընդդիմության կողմից հնչեցված մեղադրանքներին, համաձայն որոնց՝ իշխող կուսակցությունն էր մեղավոր սպանության համար:

«Մերձավանի գործը բացահայտվեց, իսկ դիավաճառներից որևէ մեկը ներողություն չխնդրեց մարդկանց վիշտը քաղաքականացնելու համար։

Ակնհայտ է, որ Մերձավանի սպանությունը չունի քաղաքական ոչ մի դրդապատճառ, բայց այն քաղաքականացնող ու մահը քաղաքական կապիտալի վերածող վշտի վաճառականներն ամեն ինչ անում էին այն քաղաքականացնելու համար։

Հայաստանում ընդդիմություն չկա, կան դիավաճառներ ու վշտի վաճառականներ»,- գրել է Չախոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մերձավանում կատարված դեպքը բացահայտվել է. քննչական կոմիտեն էլ մանրամասներ էր հայտնել դեպքից՝ նշելով, որ կա 2 մեղադրյալ, մեկը՝ սպանության, մյուսը՝ սպանությանն օժանդակելու մեղադրանքներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ