![]()
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր հետաձգվեց։ Այն կկայանա հունիսի 14-ին՝ ժամը՝ 10:30-ին։
Դատական նիստի ավարտից հետո նիստերի դահլիճում ներկա քաղաքացին սկսեց բղավել, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ցմահ ազատազրկվի։ Քաղաքացին պնդում էր, որ իր դստերը Ռոբերտ Քոչարյանը բռնաբարել է և նմանատիպ այլ հայտարարություններ էր անում։ Կարգադրիչները նրան հեռացրին դատարանից։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, կրկին դիմելով գործընկերներին, արձագանքելով Ալումյանի հայտարարությանը՝ նշեց, որ եթե հայտնի են հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ, թող հայտնեն, հարկ համարեն ներկայանալ, տեղեկություններ հաղորդել՝ թե մեկ ամիս հետո, թե հինգ տարի հետո, թե տասը տարի հետո:
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:
![]()
Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
![]()