Մերձավանի գործով հանրապետականները հերքում են իրենք իրենց. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

ՀՀԿ-ին սատարող Mediahub կայքը հաղորդել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանելու մեջ կասկածվողին հայտնաբերվելու մասին։ Ըստ նրանց աղբյուրի՝ սպանություն կատարելու մեջ կասկածյալը նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է:

Կրկին ու կրկին վերադառնում եմ Գառնիկ Դանիելյանի հայտարարությանը, թե բոլորը, ենթադրաբար նաև ինքը և իր կուսակցությունը, շարժումը, գիտեին Փարաքարում լարվածության մասին, մինչդեռ իրավապահները Երևանից Տավուշ կենդանի պատ էին կառուցում իշխանության համար ու չէին հետևում պոտենցիալ մարդասպանին։ Ու եթե բոլորը՝ նաև Գառնիկ Դանիլյանենք կամ սպանված քրեական ոստիկանը չափազանց մոտ է եղել հանգուցյալ համայնքապետի հետ, ի՞նչ է զեկուցել իրավապահ մարմիններին կամ ինչո՞ւ չի զեկուցել․․․ Արդյո՞ք Ապրելու երկիրը, որին անդամակցել է համայնքի ղեկավարը, նույնպես տեղյակ է եղել լարվածության ու հնարավոր հանցագործության մասին․․․

ԶԼՄ-ները հայտնեցին, որ պաշտոնանկ է արվել Արմավիրի մարզային քննչական վարչության պետը․․․
Ի դեպ, չգիտես թե ինչ գրես ՀՀԿ/ՊՈՒ-ական Աննա Մկրտչյանի վարքագծի մասին, ով առաջին օրը սպանության պատասխանատվությունը դրեց անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, իսկ այսօր հենց իրենց լրատվամիջոցն է հրապարակում դա հերքող արտահոսքը․․․ Ու ոչ միայն նա․․․ ՊՈՒ-ին կամ Հայաստան խմբակցությանը սպասարկող լրատվամիջոցների, լրագրողների մասին էլ չասած։ Ուղղակի ամոթ է սպանության վրա քաղաքական դիվիդենտներ հավաքելը․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ