Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան-ին.Ալեքսանյան

Նատալի Ալեքսանյանը գրում է.

🟢🟢 Բաց նամակ ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ին
Հարգարժան պարոն վարչապետ,
Սույն նամակը գրում եմ ամենայն հարգանքով և խորին մտահոգությամբ։

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ ցանկանում եմ Ձեր ուշադրությանը ներկայացնել մի շատ վտանգավոր միտում, որը վերջին շրջանում նկատելի է մեր երկրի քաղաքական կյանքում և կապված է ղարաբաղյան կլանի հետ։ Բոլորը պայքարում են Ձեր դեմ, և այդ պայքարը նաև մեր դեմ է։

Ցանկանում եմ ընդգծել, որ եթե նրանք սկսեն մարդկանց մահերը շահարկել, ապա դա շարունակական բնույթ է կրելու։ Զոհը առաջինն է գոռում։ Նրանք արդեն բոլոր տարբերակները փորձել են մեր դեմ․ Ադրբեջանը հարձակվում է, Ռուսաստանը ևս կարող է հարձակվել տարբեր եղանակներով բոլորիս հայտնի: Այժմ նրանք գործում են այլ ուղղությամբ․ իրենք կարող են վերացնել իրենց մարդկանց և հայտարարել, թե դա արել է կառավարությունը և ժողովուրդը։

Ուստի դիմում եմ Ձեզ լինել առավել զգոն և ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետությունում։

Ահա փաստը․ գողը առաջինն է գոռում՝ «գողոնը տարան»։

Հարգանքով Նատալի Ալեքսանյան:

Возможно, это изображение 1 человек и текст

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ