Հասկացա ՀԷՑ խորհրդի նախագահի նախկին տեղակալ Նարեկ Կարապետյանի սրտնեղության պատճառը.Դավոյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը գրում է.

Եվ նորից ՀԷՑ-ը ⚡️💡

Հասկացա ՀԷՑ խորհրդի նախագահի նախկին տեղակալ Նարեկ Կարապետյանի սրտնեղության պատճառը, նա 2017-2024 թթ. ընթացքում է մոտ 400 մլն դրամ աշխատավարձ ստացել, տարեկան շուրջ 46-53մլն։

Համեմատած իր հաջորդին` ահագին նամուսով է գտնվել, քանի որ նա մեկ տարում էր մոտ 347 մլն դրամ աշխատավարձ ստացել։

Ու էս միլիոնավոր դրամները բաժանորդները կաթիլ-կաթիլ վճարել են, որ մի շարք մարդիկ, իրենց ձևերով, աստղաբաշխական աշխատավարձեր ստանան, իսկ հին մալուխները հրդեհվեն, էլեկտրասյուները քամուց ճոճվեն ու ընկնեն, ՀԷՑ-ի սովորական աշխատակիցները 100-150 հազար դրամով յոլա գնան։

Եվ ամենակարևորը ասեն, որ ՀԷՑ-ում ներդրումներ են կատարվում, սակայն ինչպես տեսնում ենք , ներդրումները կատարվել են իրենց ընտանեկան բյուջեում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ