![]()
Քաղաքագետ Ստյոպա Աաֆարյանը գրում է.
Որևէ իրադարձության՝ լավ թե վատ, ցավալի թե ողբերգական, մեր երկրում «քաղաքական արձագանքների» որակը ուղղակի մնում է խայտառակ ու մտահոգիչ։
Նայում եմ ողբերգական սպանությանը տարբեր գործիչների տված գնահատականներն ու ապշում․․․․
Մոտավորապես՝ «սպանության հետևում կանգնած է իշխանությունը, քանի որ անցած ընտրություններին նա նրանց հակառակորդն էր ու չմարսեցին նրա հաղթանակը», «ինչ էլ լինի պատճառը՝ հանցագործության պատասխանատվությունն ընկնում է իշխանության վրա», «Իշխանությունում պետք է լինեին հրաժարականներ» ու այսպես շարունակ․․․
Այն որ ցանկացած երկրում իշխանությունը պատասխանատու է երկրում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների համար, ոչ մեկ չի վիճարկում։ Պարտավո՞ր էր կամ հնարավո՞ր է ամեն ինչ անել նման բոլոր հանցագործությունները կանխելու համար։ Ցանկալի է, բայց, ցավոք, հնարավոր չէ կամ միշտ հնարավոր չէ, որը չեն կարողանում անել նաև այլ երկրներում։ Բայց սա չեմ գրում ամենևին որևէ անգործություն, անկարողություն կամ հնարավորություն բաց թողած լլինելն արադարացնելու համար։ Կանխման հնարավորությունների մասին կկարողանանք գնահատական տալ, եթե հայտնի դառնան, թե ինչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել և ովքե՞ր են կատարողները։ Այդ դեպքում հնարավոր կլինի ասել՝ կարո՞ղ էին իրավապահները որևէ եղանակով կանխել հանցագործությունը, ինչը բարեբախտաբար կարողացան անել Արամ Սարգսյանի դեմ կազմակերպված մահափորձի ժամանակ կամ հոգևորականների մասնակցությամբ պլանավորված իշխանահեղաշրջման դեպքում։
Վերջապես, ամենակարևորի մասին, որը թերևս վերաբերում է ընդդիմության՝ «ամեն ինչ իշխանության հետ կապելու գայթակղություններին»։ Եթե այդ մարդիկ մի փոքր խելք ունենային, այս իրավիճակում, երբ ոչինչ հայտնի չէ, նման գայթակղությունների չէին տրվի, քանի որ դա անգամ վտանագավոր է հենց իրենց համար։ Բացատրեմ՝ թե ինչու։ Շրջանառվող նառատիվները կարող են, օրինակ, միանգամայն դառնալ մի հիփոթեթիկ վարկածի պատճառ, որ նման սպանություն կազմակերպելու միջոցով ինչ արվել է ստանալու համար այն արդյունքները, որոնք առկա են ընդդիմադիր արձագանքներում ու օրակարգում՝ ասենք, կոնկրետ պաշտոնյայի հրաժարականին հասնելը, իշխանության տապալմանը հասնելը․․․ Հետևաբար, նման վարկածի դեպքում հարց է ծագում՝ կարո՞ղ է այդ նառատիվը շրջանառության մեջ դնող թիմն էլ կապ ունենալ կատարվածի հետ։ Իհարկե, կարող է․․․
Դրա համար եմ ասում․ քաղաքականության մեջ միշտ չէ, որ առաջինը խոսելու, որևէ գայթակղությամբ մրցակցիդ թիրախավորելը քո օգտին կարող է լինել։ Այն նաև կարող է կասկածներ առաջացնել քո շարժառիթների մասին․․․
Ինչպես ժամանակի ասել էր Անդանիկ Մարգարյանը՝ խոսել չգիտեք, չխոսել էլ չգիտե՞ք։
![]()