![]()
Քաղաքագետ Ստյոպա Աաֆարյանը գրում է.
«Ղարաբաղի վերաբերյալ իմ թեզերը Փաշինյանը կործանեց Ստեփանակերտում՝ հայտարարելով՝ «Արցախը Հայաստան է և վերջ», ու հետո պատերազմ բերեց։ Ղարաբաղյան իմ քաղաքականությունը ոչ մի կապ չունի իր քաղաքականության հետ։ Բացարձակապես ոչ մի կապ չունի։ Դա կեղծ համեմատություն է»։
Սա ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր՝ 24.09.2025թ․-ին, իր 80-ամյակին նվիրված գիտաժողովի շրջանակներում։
Ընդունենք, որ Տեր-Պետրոսյանը ճիշտ է ասում։
Բայց․․․
Չգիտի՞ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ Արցախում տեղի ունեցած Հայաստանի ու Արցախի համատեղ անվտանգության նիստում Արցախի իշխանությունները կատեգորիկ պահանջել են Հայաստանից բանակցային գործընթացում ոչ մի կերպ չհամաձայնել «Արցախի անկախությունը կամ Հայաստանի հետ միավորումը» բացառող որևէ տարբերակի․․․ Եթե մենք գիտենք այդ միացյալ ԱԽ նիստի բովանդակության ու որոշման մասին, ապա բացառված է, որ Տեր-Պետրոսյանը դրա մասին չիմանար․․․
Չգիտի՞ Տեր-Պետրոսյանը, որ այդ պահանջը անգամ մինչև Նիկոլ Փաշինյանը 2016թ․ Սերժ Սարգսյանի առաջ դրել են նաև Արցախի նախկին իշխանությունները, որի մասին Արցախի ԱԺ ամբիոնից պատմել է նաև Արցղախի խորհրդարանի նախագահը․․․ Եթե մենք այդ ելույթը լսել են, ապա Տեր-Պետրոսյանը հաստատ լսել ու լսել է․․․
Չգիտի՞ Տեր-Պետրոսյանը, որ Արցախի նախկին նախագահներն ու այժմ Բաքվում գտնվող ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները անգամ 2020թ․ աղետալի պատերազմից հետո են Հայաստանից պահանջել «անկախությունից ոչ մի խազ ներքև» դիրքորոշումը ու չհամաձայնել որևէ տեսակի ինքնավարության․․․ Եթե մենք բոլորս դա գիտենք, վստահաբար Տեր-Պետրոսյանն էլ գիտի․․․
Իսկ Տեր-Պետրոսյանի թեզերը անհնար են համարել Արցախի անկախության ամրագրումը կարգավորման տարբերակում /փուլային տարբերակ/ կամ ընդունելի են համարել ինքնավարությունը /փաթեթային տարբերակ․․․/, որին դեմ են դուրս եկել իր ժառանգորդներ ու վերջին տարիներին քաղաքական դաշտում ռազմավարական դաշնակիցներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը․․․
Այդ դեպքում՝ Տեր-Պետրոսյանի նման քաջատեղյակ մարդն ինչո՞ւ է խնայում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, որոնք մշտապես դեմ են եղել Տեր-Պետրոսյանի թեզերին, բայց չգիտես ինչու Տեր-Պետրոսյանը նրանց անունը չի տալիս, նրանց չի մեղադրում իր թեզերը տապալելու մեջ, այլ մեղադրում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը մեծ ցանկության դեպքում էլ, միևնույնն է, բախվելու էր Արցախում նրա նախկին ու ներկա ղեկավարության կողմից գծված կարմիր գծին, ինչին բախվել է անգամ Սերժ Սարգսյանը․․․․
Ինչո՞ւ է ինքը մոտ ու համախոհ, հանդուրժող հենց նրանց հետ, ովքեր տապալել կամ պարտադրել են Նիկոլ Փաշինյանին տապալել իր թեզերը…
Եվ այսքանից հետո Տեր-Պետրոսյանը ակնկալում է, որ հավատա՞նք իրեն կամ իր անկեղծութանը․․․
Էլ չասած՝ որ «Արցախը Հայաստան է և վերջ» թեզի գրավոր տարբերակի հիմնադիրն ինքն է՝ ի դեմս Գերագույն խորհրդի 1998թ․ որոշման ու Անկախության հռչակագրում դրա վրա հղում կատարելու, իսկ հետագայում էլ այդ հատվածն անվավեր ու ժամանակավրեպ դարձնելու առումներով․․․
![]()