![]()
Ռոբերտ Ղևոնդյանը գրում է
Նորից «փրկիչները» որոշել են իրենց հետևորդներին Բաղրամյան փողոցում հավաքել, ԱԺ դիմաց՝ իրենց հորինած «Իմպիչմենտի լսումներին» դրսից աջակցելու։
Այս մարդիկ այդպես էլ չկարողացան հասկանալ, որ հայ ժողովուրդը իրենց պատկերացրած խաղալիքը չէ, որ գարուն-աշուն տանեն այստեղ այնտեղ, դրա հաշվին ինքնահաստատվեն ու այլ օգուտներ ստանան։
Հուսանք իրավապահ մարմինները թույլ չեն տա Բաղրամյանի երթևեկությունը փակել, առանց այդ էլ քաղաքը խցանումներից խեղդվում է։ Բացեք ԱԺ դարպասները, թող իրենք իրենց մի քանի հարյուր հոգով ԱԺ այգում նստեն մի քանի ժամ, մինչև «գլխավոր փրկիչները» ներսում «իմպիչմենտից լսեն ու խոսեն», հետո գնան տուն։
![]()