![]()
Այսօր` ժամը 18:30-ին, Քննչական կոմիտեում «Աբովյանի գործով» հարցաքննվելու է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից:
Ծառուկյանը հարցաքննվելու է վկայի կարգավիճակով:
Հիշեցնենք, որ Աբովյանում քաղաքապետի ընտրություններից առաջ թեկնածուներից մեկի նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցվել է քրեական գրոծ։
Որպես վկա հարցաքննվել է մոտ 20 մարդ։
Հիշեցնենք, որհունիսի 8-ին ժամը 04:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասի 28 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:
Նշված ավտոմեքենան պատկանում է Աբովյան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վահան Սարիբեկյանին, որը Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի պետն է:
![]()
![]()