Սամվել Շահրամանյանը Արցախի ռազմաքաղաքական վերնախավի հավաքական կերպարն է․ Հովյան

Արձակագիր Հայկ Հովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սամվել Շահրամանյանը Արցախի ռազմաքաղաքական վերնախավի հավաքական կերպարն է:

Արցախը փրկելու անվան տակ հեղաշրջում անելուց հետո, մի քանի օրվա կառավարման ընթացքում հասցրել է մի քանի հարյուր մարդու ուղարկել մահվան բերան` գիտակցելով , որ ոչինչ հնարավոր չէ փոխել, հետո շտապել է ստորագրելու հանրապետության լուծարման հրամանագիրը, փորձել է փնթիաբար կազմակերպել գաղթող ժողովրդին բենզին բաժանելը` 100-ից ավել մարդու կյանքը խլող պայթյունով , ապա գլուխը կախ անցել ադրբեջանական անցակետով ու Երևանյան իր գրասենյակում տաքուկ հանգրվանելով սկսել դատի տալ մարդկանց ովքեր ընդամենը փաստում են իր, իսկ ստորագրած հրամանագիրը:

Հ.Գ. Սամվել Շահրամանյանի անունը անպայման պետք է տեղ գտնի դասագրքերում` որպես հիշեցում ապագա սերունդներին… այլ տարբերակ չկա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ