![]()
Քաղաքագետ Արսեն Ավագյանը գրում է.
⚡ Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժիկ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, երեքիդ պահած Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանի պահած Հայաստանն ահռելի տարբեր են։
Եռյակդ` Հայաստան քարուքանդ անողներդ, քաղաքականապես բարոյազուրկ եք։
Բարբարոսները, ո’չ մի իրավունք չունեն քննադական խոս ասել պետություն կռուցողին։
Իսկ ով կգա այստեղ կասի` բա Արցախը տվեց, սա տվեց նա տվեց, հատուկ դրանց համար կասեմ հետևյալը` Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի սահմաններից ներս գտնվող ընտրատեղամասերում ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող քաղաքացիների կողմից, և այնպես չէ, որ բարբարոս եռյակին ընտրել են Հայաստանի քարտեզից դուրս գտնվող գոյություն ունեցող ընտրատեղամասերում, իսկ եթե ավելի հստակ ` նրանց Հայաստանի տարածքի ներսից էլ չեն ընտրել, այսինքն` քաղաքականապես կրկնակի բարոյազուրկ են։
Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Հանրապետության, միջազգայնորեն ճանաչված, գոյություն ունեցող տարածքից, ո’չ մի մետր, ո’չ մեկին չի տվել։
Եթե կհակադարձեք Ադրբեջանի կողմից պատերազմով մեզանից օկուպացրած տարածքների մասին, նշեմ որ Նիկոլ Փաշինյանը և ողջ կառավարությունը ընդունում են որ այդ տարածքները մերն են և այն կվերադարձվի մեզ` այստեղ էլ չկա այն կեղծ թեզը, որ Նիկոլ Փաշինյանը հող տվեց։
Իսկ դուք` բարբարոս եռյակ, պատմության ամբողջ ժամանակաշրջանում հավերժ մնալու եք Հայաստան քանդողներ, թալանողներ, Հայաստանի հաշվին հարստացողներ, Հային սպանողներ, հային առնող ծախողներ։
Ու ընդհանրապես. ժողովուրդը շատ լավ գիտի այդ երեքիդ ու Նիկոլ Փաշինյանին, և շատ լավ տարբերում է, որն է լավն ու վատը։
![]()