![]()
Չինաստանում 11-ամյա Լու Ցզիկուանը 14 կգ գիրացել է՝ հորը փրկելու համար: Տղայի հայրը ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունի, եւ Լուն, պարզվել է, համապատասխանում է դոնորի դերին: Միակ խնդիրը նրա քաշն է. տղան կշռում էր ընդամենը 30 կգ, իսկ ոսկրածուծի դոնորը պետք է ունենա 45 կգ-ից ոչ պակաս քաշ:
Օնկոլոգիական հիվանդության ախտորոշմամբ հորը փրկելու համար Լուն որոշել է հավաքել պակասող 15 կիլոգրամը: Վերջին 2 ամիսներին նա ուտում է որքան կարողանում է, որպեսզի հնարավորինս շատ գիրանա:
Մարտից Լուն գիրացել է մինչեւ 44 կգ եւ չի պատրաստվում կանգ առնել, մինչեւ քաշը չհասնի 50 կգ-ի: Այդ ժամանակ նա կկարողանա ոսկրածուծը զոհաբերել իր հորը, իսկ փոխպատվաստումը կարող է նրան քաղցկեղից բուժվելու հնարավորություն տալ:
![]()
![]()